ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դոնալդ Թրամփ. «HYDROXYCHLOROQUINE & AZITHROMYCIN-ը միասին ռեալ շանս ունեն դառնալու բժշկության պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկը»

Դոնալդ Թրամփ. «HYDROXYCHLOROQUINE & AZITHROMYCIN-ը միասին ռեալ շանս ունեն դառնալու բժշկության պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկը»
22.03.2020 | 21:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «HYDROXYCHLOROQUINE & AZITHROMYCIN-ը միասին ռեալ շանս ունեն դառնալու բժշկության պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկը: ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը սարեր է շարժել, շնորհակալություն: Հուսով եմ, որ այս երկու դեղամիջոցներն էլ անհապաղ կօգտագործվեն: Մարդիկ մահանում են, պետք է արագ շարժվել, Աստված օրհնի բոլորին»:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ